0

մարդ արդեն օժանդակել է մեզ

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են էքստրիմ և արկածներ, մենք կառուցում ենք աշխարհի ամենաերկար Զիփլայնը՝ 2680 մետր երկարությամբ և 200-300 մետր բարձրությամբ։ մեր թիմը հավատում է, որ մենք կարող ենք բոլորով համախմբվել և իրականություն դարձնել այս հրաշալի նախագիծը։ Միացե՛ք մեզ, փոխացնե՛ք 60$ և ձեռք բերեք Աշխարհում ամենաերկար Զիփլայնի 2 տոմս 50% զեղչով։

20 000$ դրամահավաքի համար

Որպես առաջին Արկածների Պարկը Հայաստանում՝ Yell Extreme Park-ը հնարավորություն է ստեղծում զբաղվել էքստրեմալ սպորտով առանց պրոֆեսիոնալ լինելու։ Այն գտնվում է 142 կմ հեռավորության վրա Երևանից և 158 կմ հեռավորության վրա Թբիլիսիից։ Տարածքը հիմնականում շրջապատված է սարերով և Ալպիական կանաչ մարգագետիններով, ինչը հիանալի պայմաններ է ստեղծում արկածային և էկոտուրիզմի համար Ենոքավանում։ Սա է պատճառը, որ մենք երբեմն Տավուշը համարում ենք հայակական փոքր Շվեյցարիա

Այստեղ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի մարդիկ վայելեն յուրաքանչյուր վայրկյանը։ Yell Extreme Park-ի թիմը ստեղծել է հիանալի հնարավորություն նրանց համար, ովքեր փնտրում են արկածներ և ադրենալին։

Այժմ մենք կառուցում ենք նոր Զիփլայն՝ 2680 մետր երկարությամբ և 250 մետր բարձրությամբ: Աշխարհի ամենաերկար Զիփլայնն ունենալու ՝ 4 զուգահեռ գիծ և վերցնելու է ուղղություն Yell Extreme Park-ից դեպի Ենոքավան գյուղ:

Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հաղթահարեն իրենց ներսում եղած բոլոր հավանական վախերը, ապրեն ամեն պահն ու վայելեն վայրկյանը: Մեզ մոտ անցկացվող ժամանակն արթնացնում է ներսում ապրող անմեղ երեխային՝ անկաշկանդ ու աշխույժ, ով չի վախենում խախտել օրենքները, չի վախենում առանձնանալ, տարբերվել ու զգալ իրեն լրիվ ազատ:

Մեր այս նախագծի սրտում հավաքական լինելու գաղափարն է, մարդկանց համախմբելու միտքը՝ ավելի երջանիկ աշխարհ ստեղծելու նպատակով:

Աշխարհում ամենաերկար Զիփլայնը !

Մենք ունենք 5 տարբեր Զիփլայններ: Հիմա ամենաերկար Զիփլայնի երկարությունը 750 մետր է, 30 կմ/ժ արագությամբ ու 250 մետր բարձրությամբ:

Դարձե՛ք մասնակից այս հիանալի նախագծին

Մենք պատրաստվում ենք Գինեսի գրքում նոր ռեկորդ սահմանել և մենք ցանկանում ենք որ ամենաբարձր Ճիչը լսվիYell պարկից:

Աջակցե՛ք մեզ Indiegogo-ում և փոխեք էքստրիմի աշխարհը:

Մենք կառուցում ենք նոր Զիփլայն, որն ունենալու է 2.7 կմ երկարություն և 300 մետր բարձրություն: 3 րոպե թռիչք...120 կմ/ժ արագությամբ !

Ամենաերկար Զիփլայնն աշխարհում

Դարձե՛ք մասնակից այս հրաշալի նախագծին

0%

ավելի երկար

0%

ավելի արագ

0%

ավելի բարձր

Copyright © 2017. All Rights Reserved.